Գրա նցումը սահմանափակված է 500 մասնակիցների համար:

  • Մասնակցության արժեքը մեկ զույգի համար՝ 10,000 ՀՀ դրամ:
  • Խմբային գրանցումների համար (10 զույգից ավել) խնդրում ենք կապվել կազմակերպիչների հետ:

Ամառը խելահեղ է լինելու Savage of Sevan-ի մասնակիցների համար: Օ՝, դուք, սիրուց խենթացած ու արբած, սիրով վարակված ու տոգորված, մեր սիրելի ընկերներ, Օգոստոսի 20-ին միացեք մեզ նշելու սիրո և գեղեցկության շենշող միջոցառումը՝ Savage of Sevan Flares of Love: Թամարի և նրա սիրեցյալի գերող, գեղեցիկ ու տպավորիչ պատմությունը վերապրելու և վերածնելու այս հիանալի հնարավորությունը չի կարելի բաց թողնել:

«Սիրո մեջ վախ չկա. այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև վախը տանջանք ունի. նա, ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ»։ 1 Հովհաննես 4:81

Ինչու՞ ենք սա անում

Ցանկանում ենք երիտասարդությանը հաղորդակից դարձնել ազգային բանահյուսությանը, հայ ժողովրդի պատմությանը, ազգային արժեքներին, բնության նկատմամբ սիրուն:
Քաջալերել առողջ ապրելակերպը, նպաստել հավաքական ուժի և միասնականության գաղափարի ցուցադրական ներկայացմանը, սերմանել համաքաղաքացու, բնության պահպանությանև Սևանա լճի նկատմամբ հարգանքի ու հոգատարության արժեքները:
Եվս մեկ անգամ ապացուցել, որ հարատև սիրո տանող ճանապարհը դժվար է ու պահանջկոտ, և երիտասարդները չպետք է ընկճվեն ժամանակավոր դժվարությունների առջև:

Տեղեկություն

Միջոցառումը

ժամը 17:45
Մասնակիցների զուգընկերները հավաքվում են Սևանավանքի դիտակետային հարթակի մոտ, նրանցից մեկը մուտք է գործում Սևանավանք և այնտեղից Սևանավանքի վանահոր տված վառվող մոմը դուրս է բերում, որից բոլոր մասնակիցները վառում են իրենց մոմերը: Այնուհետև նրանք այդ մոմերը պահում են իրենց ձեռքերում և սպասում մինչև իրենց զուգընկերները հաղթահարեն լողի ու վազքի կարճ տարածությունը ու հասնեն իրենց: Մոմերը չի կարելի ձեռքից ցած դնել, դրանք պետք է պահվեն ձեռքերում մինչև զուգընկերոջ մոտենալը:

Ժամը 18:00-իՍևանա լճի թերակղզու հանրային լողափից տրվում է մեկնարկ:
Մասնակիցներն լողափից անմիջապես մտնում են Սևանա լիճ և լողում 100 մետր երկարությամբ հատուկ նախանշված հատվածով:
Այն մասնակիցները, ովքեր լողալ չեն կարող, կարող են մինչև կրծքավանդակը ընկղմվելով ջրում քայլել և անցնել այդ 100 մետր տարածքը: Այնուհետ մասնակիցները դուրս են գալիս ջրից ափ և անմիջապես սկսում վազքն ափամերձով՝ բարձրանալով մինչև Սևանավանք և անցնելով 1.25կմ տարածք:
Սևանավանքի մոտ, մոմերով կանգնած յուրաքանչյուր մասնակցի համապատասխան զույգը սպասում է իր զուգընկերոջ: Զուգընկերը բռնում է վերջինիս ձեռքը և երկուսով իջնում են աստիճաններով՝ ուղևորվելով ետ դեպի մեկնարկի կետ, որտեղ և ավարտվում է մրցույթը:
Արդյունքում զույգը համատեղ վազում է 1.25կմ, իսկ զուգընկերներից մեկը լողում 100 մետր և վազում 2.5կմ:

ժամը 18:30Միջոցառումը ավարտվում է 18:30-ին, այդ ժամից ուշ մրցման ավարտի գիծն հատած զույգերը հուշամեդալներ չեն ստանում:

ժամը 19:00 – 22:00Հայքի լավագույն DJ-ները
3 ժամ շարունակ մեզ կոգևորեն
ակումբային որակյալ երաժշտությամբ, իսկ ցանկացողների համար մատչելի կլինեն մեր բարմենների կողմից պատրաստված տրամադրության խթանիչ կոկտեյլներ:

Մրցուղին

Լող – 100m


Download course:.kml.gpx.tcx.fit

Վազք 2 x 1.25km


Download course:.kml.gpx.tcx.fit

Մրցուղին

  • Սևանավանքից դեպի մրցման եզրագիծ վազքի ընթացքում զույգը պետք է վազի ձեռք-ձեռքի բռնած, զույգք կորակազրկվի դիտորդ-մրցավարների կողմից այս պահանջը խախտելու դեպքում:
  • Լողի ընթացքում, կամ ջրի մեջ գտնվելու ժամանակ մասնակիցները պետք է հագած լինեն վազքի սպորտային մարզակոշիկներ: Այո, լողը կատարվում է մարզակոշիկներով:
  • Սպորտային հագուստի ձևի, պատրաստման նյութի սահմանափակումներ չկան:
  • Մասնակիցները լողի ընթացքում, կամ ջրի մեջ գտնվելու ժամանակ պետք է հագած լինեն իրենց ամբողջ սպորտային արտահագուստը՝ այն մարզահագուստը, որով նրանք նախատեսում են վազել:
  • Արգելվում է մասնակցել միջոցառմանը միայն լողազգեստներով (swimsuit), մասնակիցները պարտավոր են կրել սպորտային կիսատաբատներ (shorts) և մայկաներ (t-shirts):
  • Նախանշված ու ուղեցույցներով նշված վազքուղուց շեղվելու, շրջանցումներ անելու, մրցուղին կարճելու ցանկացած փորձի դեպքում մասնակիցը կորակազրկվի դիտորդ-մրցավարների կողմից:
  • Մրցակցին հրելու, խոչընդոտելու, այդ օրվա խորհրդին անհարիր վարքագծի դեպքում մասնակիցը կորակազրկվի դիտորդ-մրցավարների կողմից:

Media

Ձեր հարցումները կարող եք ուղարկել կից ձևով։ Ուրախ կլինենք պատասխանել։

captcha